Սեռական կյանք
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից կամավոր հրաժարվում են ոչ թե որոշակի ժամանակով, այլ ընդմիշտ:
Կուսակրոնությունը ոչ սեփական ցանկությամբ կամ որպես գիտակցված որոշում շատ առասպելացված թեմա է: Սակայն իրականում ոչ կույս քաղաքացիներից յուրաքանչյուրը կյանքի որոշակի հատվածում սեփական անձի հետ եղել է միայնակ, երբեմն էլ այն եղել է երկարատև:
Հնարավոր է, այդ քաղաքացիներից մեկը նաև Դուք եք եղել: Եվ, հավանաբար, այդ ընթացքում Ձեզ հետ ոչինչ չի պատահել. ոչինչ չի ընկել, չի խանգարվել, Դուք չեք մոռացել, թե ինչպես է «այն» տեղի ունենում, և Դուք հիստերիկ չեք դարձել:
Առանց սեքսի կյանքի հիմնական բացասական կողմը ժամանակակից հասարակության մեջ, թերևս, ստերեոտիպների առկայությունն է: Ինչպիսին է, օրինակ, «Դու պետք է սեքսով զբաղվես» :
Այս ստերեոտիպի համաձայն, եթե Դուք չեք կարող կամ չեք ուզում փնտրել այն, Ձեզ հետ ինչ-որ մի բան այն չէ: Չէ՞ որ սեքսն անհրաժեշտ է ցանկացած սեռահասուն անձին: Առանց այդ էլ սեքսի պակասից խաթարված հոգեկանի ֆոնին այս սահմանումն առաջացնում է տարածված կոմպլեքս, այն է .«Բոլորի կյանքում սեքս կա, իսկ ինձ հետ ինչ-որ բան այն չէ»: Եվ մարդիկ, ովքեր իրենց խառնվածքի կամ իրենց լիբիդոն արվեստում կամ ծանր ֆիզիկական աշխատանքում սուբլիմացնելու շնորհիվ հրաշալի գոյատևում են առանց ինտիմ կյանքի, սկսում են անհանգստանալ և ձեռնարկել չմտածված և տվյալ իրավիճակում բացարձակ ավելորդ արարքներ:
Ինչու՞ սեքս չկա
Այսպիսով, արդյո՞ք նորմալ է , թե ոչ, եթե սեռական հարաբերությունները կյանքի տվյալ պահին Ձեզ մոտ բացակայում են: Ճիշտ պատասխանը գիտեք միայն Դուք:
Իհարկե, այդ «ամենաճիշտ պատասխանն» ինքնուրույն չեք գտնի: Այդ պատճառով սեփական անձը հասկանալու համար պետք է պատասխանեք հետևյալ հարցերին.
Ինչու՞ և ինչքա՞ն ժամանակ են ինձ մոտ բացակայում սեռական հարաբերությունները:
Մի բան է, եթե դրանք Ձեզ մոտ բացակայում են, որովհետև ավարտվել են հարաբերությունները, իսկ պատահական կապեր Դուք չեք սիրում, մի այլ բան է, եթե սեռական կյանքը բացակայում է հին հոգեբանական վնասման հետևանքով, որից հետո ինտիմ հարաբերությունների միտքը ուղղակի սարսափեցնում է:
Վերջին դեպքում լավագույն տարբերակը մասնագետին դիմելն է, այսպիսի խնդիրներն ինքնուրույն չեն անցնում, իսկ սեռական կյանքն, ավաղ, կարող է այդպես էլ չլինել:
Ի՞նչ եք զգում սեքսի բացակայության ժամանակ:
Իրականությունն այսպիսին է. սեքսի պահանջը յուրաքանչյուրիս համար անհատական է. օրը 3 անգամից մինչև 3 ամիսը մեկ անգամ: Եվ այն, որ մեկի համար համարվում է սեքսի լրիվ բացակայություն, մյուսի համար կարող է լինել գերհագեցած ինտիմ կյանք:
Ավելին, սեքսի նկատմամբ պահանջը փոխվում է կյանքի ընթացքում և տարբեր գործոնների ազդեցությամբ՝ տարիք, հորմոնալ ֆոն, առողջական վիճակ, սեփական կյանքով կամ մարմնով բավարարվածություն, խնդիրներ զուգընկերոջ հետ և այլն:
Հնարավոր է 19 տարեկանում առանց սեքսի Դուք չէիք կարող ապրել նույնիսկ մեկ շաբաթ, իսկ 30-ում հանգիստ կարող եք կես տարին անցկացնել առանց սեքսի և դա Ձեզ չվրդովվեցնի:
Այդ պատճառով ավելի կարևոր է ոչ թե «ինչու՞ ինձ մոտ սեքս չկա», այլ «ինչպե՞ս եմ ես առանց դրա ինձ զգում»: Այսինքն կարևոր են սեփական ինտիմ կյանքի բավարարվածության չափանիշները:
Քանի որ սեռական հարաբերությունները ոչ միայն ներթափանցող շփումն է, այդպես չէ՞:
Ու՞մ կարելի է իսկապես լիարժեք կյանք վարող համարել ՝ամուսնական զույգի՞ն, որոնց համար միմյանց ֆիզիկական ջերմություն տալը միայն բավարար է երջանիկ զգալու համար, թե այն մարդը, ով ամեն օր փոխում է զուգընկերոջը և ոչ մեկով բավարարված չէ:
Այսպիսով «կյանքն առանց սեքսի » բառակապակցությունը ճիշտ է փոխարինել «իմ կյանքն առանց սեքսի» արտահայտությամբ, եթե զգում եք, որ անձամբ Ձեզ համար սեքսը բավարար չէ Ձեզ լիարժեք զգալու համար:
Պատճառները
Այսպիսով, եթե Ձեր կյանքում սեքս չկա, ժամանակն է Ձեզ հաջորդ հարցը տալ. «Եթե Դուք ուզում եք սեռական հարաբերություններ Ձեր կյանքում , ապա ո՞վ և ի՞նչն է խանգարում նրանց առկայությանը Ձեր կյանքում Ձեր ուզած քանակությամբ և ձևով»:
Եթե Դուք կարողանաք պարզել իրական պատճառները, Դուք կկարողանաք նաև գտնել դրանք վերացնող ուղիները: Միայն թե չափազանց հեշտ հարցերի վրա կանգ մի առեք:
«Որովհետև տեսադաշտում տղամարդ չկա» պատասխանը տեղին չէ: Սա սեփական եսի հետ անկեղծ խոսակցության սկիզբն է և ոչ վերջը:
Տեսադաշտում իսկապե՞ս տղամարդ չկա, թե չկա նա, ով Ձեզ դուր կգա: Թե տղամարդիկ շատ են, պարզապես նրանց մեջ չկա նա, ում կկարողանայիք սիրել, քանի որ առանց սիրո Դուք սեքսով չեք զբաղվում: Միգուցե Դուք չեք կարող սեքսով զբաղվել ձեզ դուր եկած մարդու հետ, քանի որ ամաչում եք ինքներդ Ձեզնից:
Այդ դեպքում ինչու՞ եք Ձեզնից ամաչում և ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեզ սիրեք:
Իսկ եթե Ձեր շրջապատում իսկապես չկան տղամարդիկ, ապա Դուք ի՞նչ եք անում, որ նրանք հայտնվեն կամ շրջապատը փոխվի:
Պարզ է, որ մի շարք դեպքերում լինում են իրավիճակներ, երբ սեքսը ցանկալի է, սակայն հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով: Սակայն նման իրավիճակները տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ են:
Հիմնականում սեփական սեռական կյանքը բարեփոխելը լիովին հնարավոր է:
Ի՞նչ անել
Իսկ առայժմ, եթե Ձեր կյանքում տեղի է ունեցել սեքսի հարկադրական կամ կամավոր բացակայություն, որը Ձեզ չի բավարարում, ապա կարելի է .
- լիբիդոյի սուբլիմացում ՝ արվեստի հրաշալի գործերի ստեղծմամբ կամ գործնական բանակցություններում հրաշքներ գործելով:
- ֆիզիկական ակտիվ կյանքի վարում՝ թույլ չտալով, որ մարմինը «քնի» կամ «տխրի»: Սակայն միշտ պատրաստ լինել, որ հարմար ժամանակ սիրո գիշերից չհրաժարվել՝ ցելյուլիտի կամ չսափրած ոտքերի պատճառով:
- ուսումնասիրել սեփական սեքսուալությունը:
- վերլուծել սեքսուալ անցյալը և ապագայի համար եզրահանգումներ անել: Զուգընկերների մեջ ի՞նչն էր Ձեզ բավարարում կամ չէր բավարարում: Ի՞նչ չափանիշներով եք դուք նրանց ընտրել, կամ նրանք Ձեզ: Սեքսի մեջ ի՞նչն էր Ձեզ դուր գալիս և ինչը՝ոչ: Եվ ամենագլխավորը. ի՞նչ կուզենայիք ապագայում և ինչպե՞ս եք պլանավորում դրան հասնել:
- այցելեք հոգեթերապևտին և/կամ սեքսոլոգին, որոնք կօգնեն Ձեզ վերլուծել սեփական եսը և հարթել սեռական կյանքը:
- կարոտել սեքսը և վայելել այն նախնադարյան կրքով, երբ «լճացումն» ավարտվի:
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն